Monday, December 12, 2011

ՌԴ Պետդումայում` միայն մեկ հայ

HayNews.am- 12-12-2011- Ռուսաստանի Պետդումայում հայերը ներկայացված կլինեն մեկ պատգամավորով, տեղեկացնում է «Երկրամասը»:
Դեկտեմբերի 4-ին կայացած ընտրությունների արդյունքում ՌԴ Պետդումայում տեղ կգտնի Հովհաննես Արմենակի Օհանյանը, ով ռուսաստանյան խորհրդարանում կլինի միակ հայ ներկայացուցիչը:
Վերջինս Պետդումա էր ընտրվել «Սպրավեդլիվայա Ռոսիա» («Արդար Ռուսաստան») կուսակցության ընտրացուցակներով: Ընդհանուր առմամբ, «Սպրավեդլիվայա Ռոսիան» ստացել է 64 պատգամավորական մանդատ:
Իշխող «Եդինայա Ռոսիա» («Միացյալ Ռուսաստան») կուսակցության խորհրդարանական ցուցակներում հայեր չկան:
Օհանյանը ծնվել է 1961 թվականին, Երևանում:

No comments: