Sunday, December 11, 2011

Քուրդ պատգամավորը ամբիոնի վրա կոտրել է բաժակը եւ կտորները նետել Էրդողանի կուսակիցների կողմը

News.am. 11-12-2011- Թուրքիայի միակ քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության պատգամավոր Հասիփ Քափլանը չի կարողացել ներել իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության պատգամավորի վիրավորանքը եւ հենց ամբիոնում կոտրել է ջրով լի բաժակը եւ կտորները նետել դիմացը նստած պատգամավորների կողմը։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ քուրդ պատգամավորն իր ելույթում նշել է, թե իշխող կուսակցության մի շարք պատգամավորների անուններ կան դատախազության կողմից պատրաստված պայմանավորված խաղերի գործով մեղադրական զեկույցում՝ նշելով, նաեւ Էրդողանի կուսակից Նուրեթին Ջանիքլիի անունը։ Այնուհետ Ջանիքլին մոտեցել է ամբիոնին եւ քուրդ պատգամավորին վիրավորել՝ անվանելով նրան իրավաբանական ահաբեկիչ։ Կրկին ամբիոնին մոտեցած Հասիփ Քափլանը պահանջել է իրեն վիրավորելու համար ներողություն խնդրել, որից հետո կոտրել է ամբիոնին դրված ջրով բաժակը, իսկ կտորները նետել դիմացի շարքում նստող իշխող կուսակցության պատգամավորների կողմը։

No comments: