Panorama.am. 12-12-2011- «Ռեգնում» լրատվական գործակալությունը Ադրբեջանի ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ տպագրել է ադրբեջանցի քաղաքագետ Զաֆար Գյուլիևի հոդվածը, որտեղ մասնավորապես նշվում է, որ «Ադրբեջանը մի երկիր է, որտեղ չկա իրական ընդդիմություն»:
«Մեզ մոտ իրականում գոյություն ունի երկու պաշտոնականացված և պայմանականորեն ընդդիմադիր ճամբարներ՝ իշխանությունների հսկայական ճամբար և ընդդիմության մի փոքրիկ ճամբար: Ընդհանուր առմամբ, Ադրբեջանում տեղի ունեցած կեղծ ընտրությունները հանգեցրին նրան, որ այնտեղ վաղուց արդեն ոչ միայն չկա օրինական իշխանության կառույցներ, այլև՝ օրինական ընդդիմություն:
Եվ իշխանությունը, և ընդդիմությունը մեզ մոտ գործում են, կարծես, իրենք իրենց համար, առանց խորը սոցիալական արմատների: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կառավարման հենց առաջին իսկ օրվանից չթաքցրեց իր ակնհայտ հակակրանքն ընդդիմության նկատմամբ: Եվ պարզ դարձավ, որ Ադրբեջանի նեոմիապետական համակարգում պետք չէ ընդդիմություն՝ անգամ ժողովրդավարության իմտացիայի նպատակներով»,- նշել է Գյուլիևը:

No comments:
Post a Comment