Friday, December 23, 2011

Հայաստանը Թուրքիայում հաղթում է թուրքերին

Tert.am. 22-12-2011- Թուրքիայի Մերդին քաղաքում ընթացող շախմատի աշխարհի թիմային առաջնության 5-րդ տուրում Հայաստանի հավաքականը երեկ 3.5:0.5 հաշվով վստահ հաղթանակ տարավ Թուրքիայի ընտրանու նկատմամբ: Մեր աղջիկները 3 անընդմեջ պարտությունից հետո առաջին հաղթանակը տարան և վաստակած 4 միավորով բարձրացան 6-րդ հորիզոնական: Մրցաշարային աղյուսակը շարունակում է գլխավորել Չինաստանի հավաքականը:
Հայաստան - Թուրքիա' 3.5:0.5
Էլինա Դանիելյան - Քեմրե Բետուլ Յիլդիզ' 1:0
Քուբրա Օզթուրք - Լիլիթ Մկրտչյան' 0.5:0.5
Լիլիթ Գալոյան - Քարդելեն Ցեմհան' 1:0
Յեսիմ Փաթել - Մարիա Կուրսովա' 0:1

No comments: