Friday, December 23, 2011

Իսրայելի և Թուրքիայի միջև դիվանագիտական ճգնաժամը խորացել է

Tert.am. 23-12-2011- Այն բանից հետո, երբ Իսրաելի պաշտպանության նախարարությունը որոշել է Թուրքիայի լիցենզիան չերկարաձգել, և ըստ այդմ թուրքական բանակին չվաճառել իսրայելական նորագույն հետախուղական համակարգեր, ևս մեկ աստիճան վատթարացել են երկու երկրների դիվանագիտական հարաբերությունները:
Իսրայելի պաշտպանական գերատեսչությունը հայտարարել է, որ ջանքեր է գործադրում Թուրքիայի հետ հարաբերությունները շտկելու համար, սակայն ՊՆ-ն պատասխանատվություն է կրում յուրաքանչյուր այն արտադրանքի համար, որը պետք է արտահանման լիցենզիա ստանա: MIGnews-ի հաղորդմամբ`այդ պատճառով ներկա իրավիճակում պաշտպանության նախարարությունը չի կարող արտոնել Թուրքիային հետախուզական համակարգեր վաճառելը:
2009 թվականին ստորագրված 140 միլիոն դոլար արժեքով պայմանագրի հիման վրա Թուրքիան մոտ ամիսներին պետք է գերժամանակակից Lorop ինֆրակարմիր տեսախցիկներ ստանար:

No comments: