Sunday, December 4, 2011

Սերժ Սարգսյանը մեկնելու է Ֆրանսիա

Ինչպես տեղեկացնում է «Nouvelles d`Arménie» պարբերականը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 7-ին և 8-ին կմասնակցի Եվրոպայի ժողովրդական կուսակցության 20-րդ միջազգային կոնգրեսին։
Մարսելի քաղաքապետ Ժան Կլոդ Գոդենի հրավերով՝ դեկտեմբերի 7–ին՝ ժամը 18:30-ին, Հայաստանի նախագահը կայցելի քաղաքապետարան: Այդ ընդունելությանը հրավիրված են նաև հայ համայնքի ներկայացուցիչները:
Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում կլինեն արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, նախարարներ և պատգամավորներ:


No comments: