Tuesday, December 13, 2011

Առաջին անգամ տարածաշրջանային խնդիրներն ընդգրկվել են Թուրքիայի բարձրագույն ռազմական խորհրդի նիստի օրակարգում

1in.am. 13-12-2011- Թուրքական Dünya Bülteni կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Էրդողանի առողջական վիճակի բարելավումից հետո դեկտեմբերի 15-ին տեղի է ունենալու Թուրքիայի Բարձրագույն ռազմական խորհրդի (YAŞ) նիստը, որը նախագահելու է հենց Էրդողանը։
Նշվում է, որ YAŞ-ի նիստի օրակարգում առաջին անգամ ընդգրկվել են տարածաշրջանային հարցեր։ Այդ պլանում նշվում են երկու տարածաշրջանային ճգնաժամային հարցեր. դրանցից մեկը Սիրիայի հարցն է, իսկ մյուսը՝ Արևելյան Միջերկրածովի (Կիպրոսի ու Իսրայելի)։
YAŞ-ի նիստում քննարկվելու է Սիրիայի նկատմամբ նոր տարածաշրջանային ռազմավարության մշակման հարցը, իսկ ինչ վերաբերում է Արևելյան Միջերկածովին, ապա այստեղ ավելանալու է զորավարժությունների քանակը։
YAŞ-ի նիստում նիստում քննարկվելու է նաև Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) դեմ պայքարը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ նշվում էր, թե YAŞ-ի նիստում քննարկվելու է նաև Թուրքիայի տարածքում ՆԱՏՕ-ի ռադիոտեղորոշիչ կայանի (ՌՏԿ) տեղակայման հետ կապված իրանական սպառնալիքների ու ռուսական մտահոգությունների հարցը։

No comments: