HayNews.am. 10-12-2011- Իրանի, Հայաստանի և Վրաստանի միջև կառուցվում է 400 կՎ հզորությամբ էլեկտրագիծ, որը կդառնա նոր տարանցիկ ուղի եվրոպական երկրներ էներգիա փոխանցելու համար: Այս մասին «Մեհր» գործակալությանը հայտնել է Իրանի Էներգետիկայի նախարարության փոխնախարար Մուհամեդ Բեհզադը:
Փոխնախարարը մանրամասնել է, որ կառուցվող էլեկտրագիծը նպատակ ունի Էներգիա մատակարարել Իրանից Վրաստանին, հետագայում նաև Ռուսաստանին և եվրոպական մի շարք երկրների: Էլեկտրագիծը կանցնի Հայաստանի տարածքով:
Նշենք, որ ներկայումս գործում է Իրան Հայաստան 230 կՎ հզորությամբ էլեկտրագիծը:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment