Tert.am. 21-12-2011- Իրանն ԱԷՄԳ-ի ներկայացուցիչներին հրավիրել է իր երկիր, որպեսզի առկա մի շարք անհանգստությունները փարատվեն: Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը` հղում կատարելով իրանական ԻՌՆԱ գործակալությանը:Ինչպես հայտնել է ԱԷՄԳ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ալի Ասգար Սոլտանիեն` «Թեհրանը պատրաստ է առկա շփոթությունը վերացնել և այդ նպատակով դեկտեմբերի սկզբին համապատասխան նամակ է ուղարկվել ԱԷՄԳ-ի ղեկավար Յուկիո Ամանոյին, որտեղ ԱԷՄԳ-ի ներկայացուցիչներին առաջարկվում է այցելել Իրան»:
Սոլտանիեի խոսքերով` սա արդեն թվով երկրորդ հրավերն է: Նախորդը հոկտեմբեր ամսին էր ուղարկվել:
Հիշեցնենք, որ նոյեմբերի սկզբին Իրանի վերաբերյալ ԱԷՄԳ-ի հերթական զեկույցն էր հրապարակվել, որտեղ ենթադրություն կար, որ Իրանը ատոմային զենք ստեղծելու ուղղությամբ աշխատանքներ էր իրականացրել: Թեհրանում նման պնդումները մտացածին և ԱՄՆ-ի ներմուծած ոչ հավաստի փաստաթղթեր անվանեցին:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment