Tuesday, December 20, 2011

Ստորին պալատը հաստատել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը

Tert.am. 19-12-2011- Ֆրանսիական խորհրդարանի Ստորին պալատն այսօր հաստատել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը։ Այս մասին հաղորդեց «Շանթ» հեռուստատեսության «Հորիզոն» լրատվականը։
Այն նախատեսում է պատիժ` մինչև մեկ տարի ազատազրկմամբ և մինչև 45 հազար եվրոյի չափով։ Օրինագծին կողմ է քվեարկել 106 խրհրդարանական, դեմ՝ 19-ը։ Այժմ օրինագիծը պետք է ներկայացվի Վերին պալատի՝ Սենատի հաստատմանը, հետո ուղարկվելու է նորից Ստորին պալատ, որից հետո այն պիտի հաստատի նաև Ֆրանսիայի նախագահը։
Հիշեցնենք, որ Հայաստան իր այցի շրջանակում Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին նշել, որ եթե Թուրքիան շարունակի իր ժխտողական քաղաքականությունը Հայոց Ցեղասպանության վերաբերյալ, Ֆրանսիայի խորհրդարանում մինչև տարեվերջ կրկին քննարկման կդրվի ժխտումը քրեականացնող օրինագիծը։

No comments: