Tuesday, December 20, 2011

Իրանը դիմավորում է սեփական արտադրության միակ էսմինեցը

Tert.am. 19-12-2011- Իսլամական հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, ըստ որի` Իրանյան 16-րդ նավատորմը, որը բաղկացած է Jamaran էսմինեցից և զրահապատ Bandar Abbas մոտորանավակից, վերադարձել է Բանդար-Աբաս բազա` հաջողությամբ ավարտելով 70-օրյա հերթապահությունը:
Էսմինեցը և մոտորանավակը ապահովում էին Իրանի առևտրական նավագնացությունը Հնդկական օվկիանոսում: MIGnews- հաղորդում է, որ 94 մետր երկարությամբ և 1400 տոննայանոց էսմինեցը դեռևս միակ ռազմական նավն է, որը կառուցված է իրանական ռազմաարդյունաբերության ուժերով:

No comments: