News.am. 22-12-2011- Միխայիլ Սահակաշվիլին Վրաստանում իրական ժողովրդավարություն է հիմնել: Այս մասին վրացական «Իմեդի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Եվրոպայի ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Վիլֆրեդ Մարտենսը:«Միշան, պարոն նախագահը, Վրաստանում իրականացրել է ոստիկանության եւ արդարադատության բարեփոխումներ եւ հիմա էլ ընտրական բարեփոխումներ է իրականացնում, ինչը կապահովի ազատ եւ արդար ընտրություններ»,-նշել է ԵԺԿ ղեկավարը: Նրա խոսքով, այն հանգամանքը որ «Արեւելյան գործընկերության» շրջանակներում Վրաստանի դերակատարությունը տարածաշրջանում մեծ է, շատ կարեւոր է:
«Դա իհարկե երկրի ղեկավարի եւ նրա կողմից վարած քաղաքականության արդյունքն է», -ընդգծել է նա:
Մարտենսը հավաստիացնում է, որ Վրաստանը Եվրամիությանն անդամագրվելու իրական հեռանկար ունի, ինչը մեծ աշխատանքի եւ վստահության արդյունք է, որը Սահակաշվիլին իրականացրել է իր նախագահության ընթացքում:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment