Երկարաձգման մասին պայմանավորավրածությունը նախկինում ձեռք էր բերվել երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների միջև, սակայն բաց էր մնացել հարցի ֆինանսական կողմը: Նախարարների պայմանավորվածության համաձայն, նոր պայմանագիրը պետք է հաստատված լինի արդեն հաջորդ տարվա փետրվար-մարտին:
Ռուսական կողմն առաջարկում է պահպանել ներկայում առկա վարձավճարը, միևնույն ժամանակ նվազեցնելով վարձվող տարածքի չափը: Սակայն Ադրբեջանը նոր պայմաններ է ներկայացրել ռուսական կողմին:
«Ներկայիս 7 միլիոն դոլար վարձավճարը համարում ենք ոչ ադեկվատ, հաշվի առնելով կայանի կարևորություն ռուսական կողմի, ինչպես նաև տարածաշրջանային և տարածաշրջանային անվտանգության համար: Սակայն մյուս կողմից, հաշվի են առնվում այն բոլոր ռիսկերն ու սպառնալիքները, որ կրում է Ադրբեջանը կայանի շահագործումից», - վերջերս հայտարարել էր Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը:
Նա շեշտել էր, որ նոր վարձավճարը պետք է լինի մի քանի հարյուր միլիոն դոլար, ինչը կհամապատասխաներ միջազգային չափանիշներին ու ընդունված, այդ թվում Ռուսաստանի` այլ երկրների հետ նման պայմանագրերի փորձին:
Իսկ ադրբեջանցի փորձագետները սկսել են խոսել այն մասին, որ երկրի օրենսդրության և ռազմական կոնցեպցիայի համաձայն արգելվում է այլ պետությունների ռազմական օբյեկտների տեղակայումը երկրի տարածքում:
Միևնույն ժամանակ, հայտնի է դարձել, որ Ռուսաստանը մտադիր է Գաբալայում գործող «Դարյալ» կայանից հրաժարվել և կառուցել նոր կայան` «Վորոնեժ-ՎՊ»-ն, որի շինարարությունը պետք է ավարտվի 2019-ին: Սակայն այս տեղեկությունը դեռ չի հաստատել պաշտոնական Մոսկվան:

No comments:
Post a Comment