News.am. 14-12-2011- Իսրայելի Քնեսեթի կրթության, մշակույթի եւ սպորտի հանձնաժողովի դեկտեմբերի վերջին կայանալիք նիստը խոստանում է միանգամայն ներկայացուցչական լինել: Քնեսեթի խորհրդարանական կոալիցիայի նախագահից եւ խոսնակից բացի, նիստին կմասնակցի Իսրայելի ԱԳ նախարարի տեղակալը:Իսրայելի ԱԳՆ-ն Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հիմնախնդրի վերաբերյալ իր դիրքորոշումը կներկայացնի Քնեսեթի կրթության, մշակույթի եւ սպորտի հանձնաժողովի նիստում: Այս մասին IzRus պորտալին հաղորդել է հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Ալեքս Միլլերը: Նա նշել է, որ արտգործնախարարություն դիրքորոշումն այդ հարցում կներկայացնի ԱԳ նախարարի տեղակալ Դանի Այալոնը: Միլլերը նշել է, որ այդ կերպ բարձրանում է սպասվող նիստի կարգավիճակը: Բացի արտգործնախարարի տեղակալից, նիստին կմասնակցեն նաեւ խորհրդարանական կոալիցիայի նախագահ Զեեւ Էլկինը եւ Քնեսեթի խոսնակ Ռեուվեն Ռիվլինը:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment