Panorama.am. 14-12-2011- Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն զանգահարել է Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալիհիին և խնդրել պարզաբանել Իրանի մեջլիսի արտաքին քաղաքականության և միջազգային անվտանգության հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Հուսեին Իբրահիմի արած հայտարարությունը` կապված Մալաթիայում ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության համակարգի (ՀՀՊՀ) տեղակայման հետ:
Ըստ թուրքական «Անկա» (Anka) լրատվական գործակալության` Դավութօղլուն մտահոգություն է հայտնել այդ հայտարարության առնչությամբ: Սալիհին էլ փորձել է հավաստիացնել, որ դա Իրանի պաշտոնական տեսակետը չէ, այլ առանձին անհատի մասնավոր հայտարարություն:
Հիշեցնենք, որ Հուսեին Իբրահիմը հայտարարել էր, որ Իրանի զինուժը Թուրքիայի տարածքում տեղակայվելիք ՀՀՊՀ-ի վնասազերծման պլան է մշակել և Իրանի վրա ցանկացած հարձակման դեպքում պատասխան հարվածի թիրախ է ընտրելու հենց այդ համակարգը։
Դավութօղլուն զրուցել է նաև Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ և իրազեկվել ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմակերպած վերջին հանդիպման ընթացքի մասին: Երկու նախարարները համաձայնության են եկել Թուրքիա-Իրան-Ադրբեջան եռակողմ խորհրդաժողովը հունվար ամսին անցկացնելու շուրջ: Նրանք նաև կարծիքներ են փոխանակել Ֆրանսիայի խորհրդարանում քննարկման պատրաստվող հայկական բանաձևի վերաբերյալ:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment