Thursday, December 15, 2011

Իրանի ԱԳ նախարար. Իրանի եւ Թուրքիայի տարբեր տեսակետները բնական են

News.am. 14-12-2011- Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին թուրքական Anadolu գործակալությանը տված հարցազրույցում անդրադարձել է Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների՝ Թուրքիային ուղղված սպառնալից խոսքերին։
Իրանի արտգործնախարարը նշել է, թե Թուրքիայի հետ թե տնտեսական, թե քաղաքական հարաբերությունները բարձր մակարդակի են՝ շեշտելով, որ տարեկան 2 մլն իրանցի այցելում է Թուրքիա։
«Իհարկե, Թուրքիան եւ Իրանը տարբեր տեսակետներ ունեն, ինչը եւս բնական է։ Թուրքիան եւ Իրանը կողմ են, որ տարածաշրջանում մնայուն խաղաղություն լինի»,-ասել է իրանցի նախարարը՝ նշելով, թե Թուրքիայի հասցեին արված հայտարարություններն անձնական կարծիքի մակարդակի են եղել։
Ըստ Ալի Աքբար Սալեհի՝ Իրանի պաշտոնական տեսակետը հայտնվում է Իրանի հոգեւոր առաջնորդի, նախագահի եւ արտգործնախարարի միջոցով, իսկ մնացած հայտարարություններն անձնական կարծիքի արտահայտություն են։
Նշենք, որ թե Իրանում պլաններ կան, թե ինչպես չեզոքացնել Թուրքիայում տեղակայվելիք ՆԱՏՕ-ի հակահրթիռային համակարգը եւ ցանկացած հարձակման դեպքում Իրանը հաստատ հարվածելու է դրանց:
Ավելի վաղ Իրանի օդուժերի հրամանատար, գեներալ Էմիր Ալի Հաջիզադեն բաց տեքստով սպառնացել էր Թուրքիային` շեշտելով, թե Իրանի դեմ ցանկացած հարձակման դեպքում Իրանն առաջինը հարվածելու է Թուրքիային:

No comments: