
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Նալբանդյանն իր խոսքում նշել է. «Ես ուրախ եմ հանդիպել Ձեզ Հռոմում եւ անձամբ շնորհավորել արտգործնախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կկարողանանք առավել խորացնել մեր երկու երկրների միջեւ փոխշահավետ համագործակցությունը»:
Զրույցի ընթացքում երկուստեք նշվել է, որ հայ-իտալական հարաբերություններն ունեն հազարամյակների պատմություն, որը հիշարժան է բարի ավանդույթներով եւ փոխադարձ բարեկամության դրսեւորումներով, եւ այդ ամենը ամուր հիմք է ստեղծում հարաբերությունների առավել ամրապնդման եւ խորացման համար:
Հայաստանի եւ Իտալիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են հայ-իտալական քաղաքական, առեւտրատնտեսական եւ մշակութային հարաբերությունների զարգացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանն առնչվող հարցերի:
Մշակութային փոխանակումների տեսանկյունից նախարար Նալբանդյանը կարեւորել է Հռոմում «Դվին. Հայաստանի մայրաքաղաքը Եվրոպայի եւ Ասիայի միջեւ» եւ Վենետիկում «Հայաստան. Քաղաքակրթության դրոշմներ» ցուցահանդեսների անցկացումը եւ շնորհակալություն հայտնել Իտալիայի կառավարության աջակցությամբ Հայաստանում մշակութային արժեքների վերականգնողական կենտրոնի հիմնադրման համար:
Բանակցությունների ընթացքում քննարկվել են Հայաստան - Եվրոպական միություն համագործակցության տարբեր ուղղությունները, Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ Արեւելյան գործընկերություն ծրագրի շրջանակներում իրականացվող նախագծերը:
Հայաստանի եւ Իտալիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են միջազգային եւ տարածաշրջանային խնդիրների: Այս համատեքստում արտգործնախարար Նալբանդյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:
No comments:
Post a Comment