Wednesday, December 14, 2011

Իրանի 15 քաղաքացի մեղադրվում է ԱՄՆ-ի և Իսրայելի օգտին լրտեսության մեջ

Tert.am. 13-12-2011- Իրանի 15 քաղաքացիների նկատմամբ այսօր առաջադրվել են մեղադրանքներ. նրանք կասկածվում են ԱՄՆ-ի և Իսրայելի օգտին լրտեսություն իրականացնելու մեջ: Ինչպես հաղորդում է France-Presse գործակալությունը, երկրի գլխավոր դատախազը հայտարարել է, որ չի կասկածում նրանց մեղավորությանը:
Իրանական իշխանությունները պարբերաբար հայտարարում են օտարերկրյա «լրտեսների» և «ահաբեկիչների» ձերբակալությունների մասին, սակայն այս պատմությունները մամուլում հետագա զարգացում չեն ստանում: Նաև չեն բացահայտվում նրանց լրտեսական գործունեության մանրամասները: Վերջին անգամ Կենտրոնական հետախուզական ծառայության 12 գործակալների ձերբակալման մասին հայտարարվել էր նոյեմբերի վերջին: Այդ ժամանակ երկրի իշխանությունները հայտարարել էին, որ ձերբակալվածներն ահաբեկչական գործողություններ էին նախապատրաստել իրանական միջուկային ու ռազմական օբյեկտների վրա: Մինչ այդ, ԿՀԾ-ն ոչ պաշտոնապես հայտարարել էր իր գործակալների`Իրանում ու Լիբանանում անհետանալու մասին:
Ընթացիկ տարվա մայիսին Իրանը հայտարարել էր ևս մեկ լրտեսական ցանցի վնասազերծման մասին, որում ընդգրկված է եղել է 30 մարդ:Իսկ օրեր առաջ իրանցիները երկրի օդային տարածքում հայտնաբերել ու ոչնչացրել են ամերիկյան հետախուզական անօդաչու թռչող սարք: ԱՄՆ-ն խնդրել է վերադարձնել այն, սակայն Թեհրանը չի պատրաստվում դա անել` հայտարարելով այն իր սեփականությունը:
Ադրբեջանահայ փախստականներն այսօր, նրանց կրած կորուստների նկարագիրը, բարոյական և նյութական վնասների փոխհատուցման խնդիրը

No comments: