Wednesday, December 7, 2011

Դինքի մարդասպանին բանտում ուժեղ ծեծի են ենթարկել

Պոլսահայ հասարակական գործիչ, «Ակօս» շաբաթաթերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանությունն իրականացրած Օգյուս Սամասթին, ով պահվում է Քանդըրա բանտում, ուժեղ ծեծի են ենթարկել:
Այս մասին տեղեկացնում է քրդական «Ֆըրաթ» գործակալությունը:
Ըստ տարածված տեղեկությունների, Սամասթին ծեծի են ենթարկել Թուրքիայում արգելված մարքսիստական DHKP-C (Հեղափոխական ժողովրդական ազատագրական կուսակցության ճակատ) կազմակերպության անդամները, ովքեր իրենց պատիժն են կրում նույն բանտում:
Նույն աղբյուրի համաձայն, Դինքի մարդասպանը ծեծի արդյունքում լուրջ վնասվածքներ է ստացել: Այլ մանրամասներ դեռ չեն հրապարակվում:

No comments: