Saturday, December 3, 2011

Ադրբեջան. Լրագրողները դիմել են ԵՄ ներկայացուցչին

«Panorama.am», 03/12/2011: Ադրբեջանական իշխանության կողմից փակված «Խուրալ» թերթի աշխատակիցները նախօրեին հանդիպում են ունեցել Բաքվում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչների հետ: Այս մասին է հաղորդում «Թուրան» լրատվական գործակալությունը:
Աղբյուրի փոխանցմամբ, հանդիպման ժամանակ պատվիրակության տեղեկատվության, ԶԼՄ-ների, քաղաքական և տնտեսական հարցերով բաժնի ղեկավար Ժերոմ Պոնզը հայտնել է, որ տեղյակ է կատարվածի մանրամասներին:
«Խուրալ» թերթի ներկայացուցիչները նշել են, որ լրագրող Ռաֆիկ Թագիի սպանությունը, խմբագիր Ավազ Զեյնալովի ձերբակալությունը, ինպես նաև ապրիլի 2-ին տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ մի շարք ակտիվիստների ձերբակալությունները վկայում են այն մասին, որ Ադրբեջանում բռնաճնշումների մի նոր ալիք սկիզբ է առնում:
Թերթի աշխատակիցները կոչ են արել ԵՄ-ին, որպեսզի վերջիններս ավելի մեծ ուշադրություն դարձնեն Ադրբեջանում տեղի ունեցող գործընթացներին:

No comments: