Saturday, December 24, 2011

Բաքուն Երևանին կոչ է արել զիջումների գնալ

Tert.am. 23-12-2011- «Լրանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության 20 տարին։ Այս ժամանակահատվածում Ռուսաստանի, ԱՄՆ–ի և Ֆրանսիայի ներկայացուցիչներից բաղկացած՝ ԼՂ հակամարտության կարգավորման միջնորդ խումբը ջանքեր գործադրեց՝ հակամարտության կողմերին «մոտեցնելու» համար, սակայն, ցավոք սրտի, այդ ջանքերը դրական արդյունք չտվեցին»,–ԱՄՆ–ում անցկացված «Ադրբեջանա–ամերիկյան հարաբերությունները և իրադրությունը Հարավային Կովկասում» խորագրով կոնֆերանսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարի տեղակալ Արազ Ազիմովը։
Ինչպես հաղորդում է ադրբեջանական 1news.az կայքը, Ազիմովը միջազգային միջնորդներին կոչ է արել ավելի մեծ ակտիվություն ցուցաբերել ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում, իսկ Հայաստանին՝ անհրաժեշտ զիջումների գնալ այդ հարցում։

No comments: