News.am. 20-12-2011- Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը 2 օր է՝ չի կարողանում հեռախոսով խոսել Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ՝ հայտնելու Թուրքիայի բողոքը Ֆրանսիայի ազգային ժողովում հայտնված հայկական բանաձեւ հետ կապված։Թուրքական CNNturk-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Ահմեդ Սեւերը հայտարարել է, թե նախագահ Գյուլը 2 օր է չի կարողանում հեռախոսազրույց ունենալ Ֆրանսիայի նախագահի հետ։ «Սարկոզին տարբեր պատճառաբանություններով հրաժարվում է հեռախոսազրույց ունենալ Աբդուլլահ Գյուլի հետ»,-ասել է Ահմեդ Սեւերը՝ պնդելով, թե Սարկոզին ուղղակի խուսափում է խոսել Գյուլի հետ։
Նշենք, որ դեկտեմբերի 22-ին Ֆրանսիայի Ազգային ժողովում քնննարկվի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը:
Թուրքիայի իշխանություններն այս կապակցությամբ հանդես են եկել սպառնալից հայտարարություններով եւ խորհրդարանական պատվիրակություն են ուղարկել Ֆրանսիա` կանխելու բանաձեւի ընդունումը:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment