News.am. 23-12-2011- Ֆրանսիացի պատգամավորներն այսօր` դեկտեմբերի 22-ին, ընդունել են ցեղասպանությունների ժխտման մասին օրինագիծը, այդ թվում 1915 թվի Հայոց ցեղասպանությունը, չնայած Թուրքիայի սպառնալիքներին եւ դժգոհության բարձրացած ալիքին, ինչպես նաեւ տեղի թուրքերի բողոքի ակցիային: Այդ մասին հաղորդում է Nouvelles d`Arménie–ը` վկայակոչելով France-Presse գործակալությունը:Օրինագիծը ընդունվել է բաց քվեարկության, ձեռք բարձրացնելու միջոցով: Զգալի մեծամասնությունը կողմ են քվեարկել օրինագծին:
Reuters գործակալության հաղորդմամբ, այժմ օրինագիծը քննարկման կդրվի Սենատի Վերին պալատում: Ակնակալվում է, որ դրա վերջնական ընդունումը տեղի կունենա փետրվարին, նախագահական ընտրություններից մի քանի ամիս առաջ:
Օրինագիծը ներկայացվել է կառավարող «Միություն հանուն ժողովրդական շարժման» (UMP) կուսակցության պատգամավոր Վալերի Բուայեի կողմից:
Ազգային Ժողովի հանձնաժողովներում քննարկումներից հետո ձեւակերպումը փոխարինվել են «օրենսդրությամբ ճանաչված ցեղասպանությունների ժխտման համար պատիժ» ձեւակերպմամբ: Օրենքը, ցեղասպանության փաստը ժխտելու դեպքում, նախատեսում է 1 տարվա ազատազրկում եւ 45 հազար եվրո տուգանք: Ֆրանսիայում ճանաչվել է երկու ցեղասպանություն` Հոլոքոսթը (1990թ. օրենք) եւ Հայոց ցեղասպանությունը (2001թ. օրենք):

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment