Wednesday, December 7, 2011

Իրանը ներողություն չի խնդրելու Մեծ Բրիտանիայից. Սալեհի

Գերմանական Frankfurter Algemayen թերթին տված հարցազրույցի ժամանակ Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին, որը Գերմանիա (Բոնն) էր ժամանել Աֆղանստանի վերաբերյալ կոնֆերանսին մասնակցելու համար, Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան վրա կատարված հարձակման համար մեղադրել է Մեծ Բրիտանիային.
«Իրանը ներողություն չի խնդրելու Մեծ Բրիտանիայից Թեհրանում այդ երկրի դեսպանատան վրա իրականացված հարձակման համար։ Այդ միջադեպը հանդիսացավ մեր երկրի հանդեպ Մեծ Բրիտանիայի վարած քաղաքականության արդյունքը։ Այն հարուցեց ժողովրդի զայրույթը։ Բրիտանական դեսպանատան վրա կատարված հարձակումը Մեծ Բրիտանիայի քաղաքականության դեմ մեր ժողովրդի արձագանքն է»։
Հիշեցնենք, որ Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը հարձակման է ենթարկվել նոյեմբերի 29-ին, որից հետո Մեծ Բրիտանիան նախ Իրանից տարհանեց իր դիվանագետներին, ապա արտաքսեց իր երկրում գտնվող իրանցի դիվանագետներին։

No comments: