Wednesday, December 7, 2011

Հայաստանում ազատ ընտրություններ անցկացնելու կամքը թռչուն է դարձել, որին չենք կարողանում բռնել. «Ժառանգություն»

News.am. 6-12-2011- Հայաստանում ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու կամքը դարձել է թռչուն, որը քսան տարի է թռչում է երկնքում, որին չենք կարողանում բռնել: Այս մասին, այսօր` դեկտեմբերի 6-ին, Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի կազմակերպած քննարկման ժամանակ հայտարարեց «Ժառանգության» պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը:
«Իսկապես այդ «քաղաքական կամք» կոչվածի առկայության պայմաններում հնարավոր է մինչեւ այժմ ընդունված ընտրական օրենսգրքով նորմալ ընտրություն անցկացնել: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ մենք բացառությամբ 1990-91 թվականների ընտրությունների, պարբերաբար տեսել ենք հասարակության դժգոհության բուռն արտահայտություն ընտրությունների նկատմամբ»,-ընդգծեց ընդդիմադիր պատգամավորն ու շարունակեց. «Այսինքն, մինչ օրս նորմալ ընտրություններ չենք ունեցել, ուստի ժողովրդավարության մասին խոսելը վաղ է: Մենք դեռ ժողովրդավարության ուղու վրա ենք, բայց, ցավոք, ժամանակի ընթացքում առաջ գնալու փոխարեն հետ ենք գնում»:

No comments: