Wednesday, December 21, 2011

Թուրքերն ասորիներից ցանկանում են խլել ամենագլխավոր սրբավայրը

News.am. 21-12-2011- Թուրքիայում եւ արտերկրում բնակվող ասորիներն անհանգստացած են իրենց ժողովրդի ամենանվիրական ուխտավայրերից մեկի` Մարդին նահանգի 1700-ամյա Մոր Գաբրիել վանքի հետ կապված դատական վեճով:
Գործը հասարակությանը ներկայացվում է ընդամենը որպես գյուղի բնակիչների կողմից ներկայացված հայց, բայց այն արդեն քաղաքական երանգ է ստացել: Այդ մասին «Hurriyet Daily News»-ին տված հարցազրույցում հայտարարել է ասորական ասոցիացիաների դաշնության ղեկավար Էվգիլ Թյուրկերը:
Նրա խոսքով` ներկյումս վանքի վարչակազմի դեմ հինգ հայց է ներկայացված, այդ թվում` անտառի նախարարության, գանձապետարանի եւ այլ կառույցների կողմից: «Հողերը, որը մերն են եղել հազարավոր տարիների ընթացքում, օտարվել են: Մենք ցանկանում ենք, որպեսզի դատաքննության ընթացքում լուծում գտնվի, սակայն անարդյունք»,-նշել է Թյուրկերը:
Ժամանակի ընթացքում վանքն աստիճանաբար շրջապատվել է համայքնեորով: Արդյունքում ` մերձակա գյուղերի բնակիչները հայց են ներկայացրել` բողոքելով, թե այն գրավում է իրենց հողերը:

No comments: