Tert.am. 20-12-2011- Ֆրանսիայի ազգային ժողովում քննարկվելիք Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի դեմ լոբբինգի համար Փարիզ մեկնած թուրքական պատվիրակության ներկայացուցիչները վերջին անգամ զգուշացրել են Ֆրանսիային։Ինչպես հաղորդում է թուրքական «Զաման» օրաթերթը, Թուրքիայի Մեջլիսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, պատվիրակության անդամ Վոլքան Բոզքըր, մասնավորապես, ասել է. «Ֆրանսիայի Ազգային ժողովն ավելի վաղ 1915թ. դեպքերը որպես ցեղասպանություն ճանաչեց։ Թուրքիան այդ ժամանակ չկարողացավ որքան պետք է հակադարձել, իսկ այսօրվա Թուրքիան նույն Թուրքիան չէ»,-ասել է նա:
Բոզքըրը հավելել է, որ թուրք–ֆրանսիական տնտեսական հարաբերությունները շատ կարևոր փուլում են գտնվում։ «Նման փուլում նման օրինագծի ընդունումն անիմաստ, անտեղի և ժամանակավրեպ է,–ասել է նա և հավելել,– 2001թ. Թուրքիան թեև հակազդեցություն ցույց տվեց, սակայն կտրուկ միջոցների չդիմեց։ Այդ ժամանակ «Արդարություն և բարգավաճում» կուսակցությունն իշխանության ղեկին չէր, իսկ այսօր Թուրքիան աշխարհի ամենամեծ տնտեսություններից է, և տարածաշրջանում նրա խոսքը շատ մեծ նշանակություն ունի....։ Այսպիսի ուժի անցյալի դեպքերը քննարկելը շատ մեծ սխալ է»:
Պատվիրակության մեկ այլ ներկայացուցիչ Ռըֆաթ Հասարջօղլուն, իր հերթին ասել է, թե Եվրոպայի թուրքերը պետք է միավորվեն: «Ֆրանսիայի 500 հազար հայերը կարողանում են երկրի օրակարգն այսքան զբաղեցնել, իսկ թուրք քաղաքացիներն ոչ մի աշխատանք չեն տանում»,–ասել է նա։
Ֆրանսիայում Թուրքիայի դեսպան Թահսին Բուրջուօղլուն էլ բոլոր թուրքերին կոչ է արել միավորվել, որպեսզի «ավելի ազդեցիկ խոսք ունենան Եվրոպայում»։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment