«Լրագիր» 20-12-2011- Հայաստանում ստեղծվել է մի կողմից ազատ խոսքի, քաղաքացիական ակտիվության եւ մյուս կողմից՝ անիշխանության, անարդյունավետ կառավարման տարօրինակ մի սիմբիոզ:Վերջին տարվա ընթացքում Հայաստանում ժողովրդավարության առումով ոչինչ չի փոխվել, պնդում են բրիտանական «Էկոնոմիստ» ամսագրի վերլուծաբանները: Անցյալ շաբաթվա վերջին ամսագիրը նոր զեկույց է հրապարակել աշխարհի 165 երկրներում ժողովրդավարության վիճակի վերաբերյալ, որտեղ Հայաստանը կրկին դասվել է հիբրիդ ռեժիմով երկրների շարքին: 10 բալանոց համակարգով Հայաստանի ցուցանիշը հիմնական չափանիշերով 3 բալ է: 4 բալ տրվել է կառավարման արդյունավետության եւ քաղաքական մշակույթի համար: Ամենաբարձր գնահատականը ստացել է քաղաքացիական ազատությունների ոլորտը` 6 բալ:
Կարելի է պնդել, որ Հայաստանը կառուցել է «սուվերեն ժողովրդավարություն», երբ արտաքինից ամեն ինչ ժողովրդավարական է` ընդդիմությունը քննադատում է, քաղաքացիական հասարակությունը բողոքում է, ինտերնետը քննարկում է, իսկ իրական եւ իրավական սեկտորում ոչինչ չի փոխվում: «Խափանումը» տեղի է ունենում հենց այն տեղում, որտեղ քաղաքացիական պահանջները պետք է ձևակերպվեն քաղաքական տեքստերում, ծրագրերում, պետական քաղաքականությունում: Այս ամենն արդյունավետորեն կարող է տեղի ունենալ ընտրությունների ժամանակ:
Այս համատեքստում Հայաստանում տեղի ունենալիք խորհրդարանական ընտրությունները կարող են ինչպես սահուն անցում անել տեսական ժողովրդավարոթյունից դեպի իրականի, այնպես էլ կոնսերվացնել այն որոշ ժամանակով: Դա կախված կլինի այն բանից, թե ինչքանով քաղաքացիական պահանջները կդառնան քաղաքական ծրագրերի մաս: Օրինակ, Ռուսաստանում իշխանությունն արագ դա արեց եւ հետընտրական գործընթացներից հետո Մեդվեդեւը խոստովանեց, որ Ռուսաստանում կառավարման մեթոդը սպառել է իրեն:
Նման հայտարարություններով պետք է հանդես գա նաեւ հայկական ղեկավարությունը: Ճիշտ է, դրա համար ստիպված կլինեն խոստովանել սխալները եւ բացթողումները, մի շարք ցավոտ հնարքներ անել, սակայն այլ ճանապարհ չկա: Հակառակ դեպքում Հայաստանը հավերժ կմնա որպես անսեռ երկիր:
Նաիրա Հայրումյան

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment