Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Ֆրանսիայի Ազգային Ժողովի՝ Հայոց Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ, որում երկրի արտաքին գետասչության ղեկավարը նշել է.
«Այսօր, Ֆրանսիայի Ազգային Ժողովի կողմից ընդունված ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծով, Ֆրանսիան վերահաստատեց մարդու իրավունքների բնօրրան լինելու իր բարձր համարումը և մեկ անգամ ևս ապացուցեց իր հավատարմությունը համամարդկային արժեքներին:
Այս առիթով կցանկանայի ևս մեկ անգամ երախտիքի խոսք ասել Ֆրանսիայի բարձրագույն ղեկավարությանը, Ազգային ժողովին և ողջ ֆրանսիացի ժողովրդին:
Դեռևս 10 տարի առաջ օրենքի ուժով ճանաչելով Հայոց Ցեղասպանությունը՝ Ֆրանսիական ժողովուրդը ցույց տվեց, որ մարդու իրավունքները բարձրագույն արժեք են, իսկ այսօր, ընդունելով այս օրինագիծը, վերահաստատեց, որ մարդկության դեմ գործած հանցագործությունները չունեն վաղեմության ժամկետ, և որ դրանց ժխտումը ենթակա է միանշանակ դատապարտման»։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment