hhpress.am. 21-12-2011- Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը զգուշացրել է Թուրքիային, որ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը ֆրանսիական խորհրդարանում ընդունվելու դեպքում Անկարան պետք է խուսափի Ֆրանսիայի դեմ տնտեսական պատժամիջոցներ կիրառելուց։Ինչպես հաղորդում է «Անատոլու» գործակալությունը, Ֆրանսիայի ԱԳՆ խոսնակ Բեռնար Վալերոն ամենօրյա մամուլի ասուլիսում այդ կապակցությամբ ասել է, որ Թուրքիան պետք է հարգանքով վերաբերվի միջազգային իր պարտավորություններին։ Այն հարցին, թե Ֆրանսիան անհանգստացա՞ծ է Թուրքիայի սպառնալիքներով, թե ոչ, նշելով, որ Ֆրանսիան ոչ մեկից էլ չի վախենում՝ Վալերոն ասել է, որ առեւտրի բնագավառում Թուրքիան պետք է հարգանքով վերաբերվի հաստատված միջազգային կանոններին։
Հիշեցնելով, որ Թուրքիան Առեւտրի համաշխարհային կազմակերպության եւ Եվրամիության մաքսային միության անդամ է՝ Վալերոն հայտարարել է, որ Թուրքիան պարտավոր է կատարել այդ կազմակերպությունների հետ ստորագրած համաձայնագրերը եւ ընդգծել, որ հակառակ դեպքում՝ Անկարան ինքը կհայտնվի տնտեսական պատժամիջոցների առաջ։
Հայկական նախագծի դեմ Փարիզ կատարած «լոբբիստական» այցից հետո Թուրքիայի առեւտրային պալատների եւ սակատների միության (TOBB) նախագահ Ռիֆաթ Հիսարջըքօղլուն Տրապիզոնում խոստովանել է, որ մինչ ներկա պահը թուրքական կողմը Ֆրանսիայի դեմ որեւէ տնտեսական պատժամիջոց կիրառելու գործողությունների ծրագիր չունի։
Այս մասին հայտնել է թուրքական «IHA» լրատվական գործակալությունը։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment