Zham.am. 21-12-2011- Երեկ տեղի է ունեցել վրաց-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը: Նիստի ընթացքում Վրաստանի եւ Ադրբեջանի վարչապետները հայտարարել են, որ Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթուղու շինարարությունը եզրափակիչ փուլ է մտել: Հայաստանը շրջանցող այս երկաթուղու շինարարութունը կավարտվի 2012թ-ի վերջին կամ 2013թ-ի սկզբին, քանի ֆինանսական խնդիրն արդեն լուծված են:Հասկանալի է, որ նախագիծը կյանքի կոչվեց Թուրքիայի ու Ադրբեջանի խիստ շահագրգռվածության արդյունքում, քանի որ Հայաստանին մեկուսացնող այս հերթական նախագիծը խիստ շահեկան է Հայաստանի նկատմամաբ թշնամական տարամադրչված այդ երկու պետությունների համար: Հետևաբար, զարմանաի չէ, որ չնայած Արևմուտքը և մասնավորապես Եվրոպան(ով հիմնականում ֆինանսավորում է ծրագրերը, որտեղ ներառված են տարածաշրջանային բոլոր երկները)հրաժարվեց գումար տրամադրել երկաթգծի կառուցման համար, սակայն Արդբեջանը վարկ տրամադրեց Վրաստանին, որ երկաթգծ վրացական հատվածի շինարարությունն ավարտվի: Ինչ վերաբերում է Վրաստանի շահագրգռվածությունը, ապա նա հույս ունի, որպես տարանցիկ պետություն` տնտեսական օգուտներ ստանալ այս նախագծի իրագործումից: Թվում է, թե Վրաստանը չի հասկանում, որ սեղմվում է թուրք-ադրբեջանական մուսումանական օղակի օղակի մեջ և որ մի դա լուրջ խնդիր է դառբալու: Սակայն Հայաստանի դիրքերից կա մեկ այլ շատ կարևոր խնդիր. Հայաստան-Վրաստան պաշտոնական հանդիպումների ժամանակ մշտապես երկու երկրների բարեկամական, անգամ ռազմավարական հարաբերությունները գովերգող պետությունը մասնակցում է Հայաստանին շրջափակող այս նախագծի իրագործմանը: Սակայն մյուս կողմից այստեղ առաջին հերթին հարցը Հայաստանի արտաքին քաղաքականության սկզբունքայնության մեջ է: Վրաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումների ընթացքում ամեն անգամ շեշտելով այն “հերթապահ” դարձած արահայտությունը, թե “չկա խնդիր, որ հնարավոր չլինի լուծել դիվանագիտական ճանապարհով”, երբեք չեն բարձրաձայնում ու նույնիսկ չեն ակնարկում, որ այդ երկաթգիծը “խնդիր է” Հայաստանի համար:Երեկ տեղի է ունեցել վրաց-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը: Նիստի ընթացքում Վրաստանի եւ Ադրբեջանի վարչապետները հայտարարել են, որ Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթուղու շինարարությունը եզրափակիչ փուլ է մտել: Հայաստանը շրջանցող այս երկաթուղու շինարարութունը կավարտվի 2012թ-ի վերջին կամ 2013թ-ի սկզբին, քանի ֆինանսական խնդիրներն արդեն լուծված են:Հասկանալի է, որ նախագիծը կյանքի կոչվեց Թուրքիայի ու Ադրբեջանի խիստ շահագրգռվածության արդյունքում, քանի որ Հայաստանին մեկուսացնող այս հերթական նախագիծը խիստ շահեկան է Հայաստանի նկատմամաբ թշնամական տրամադրված այդ երկու պետությունների համար: Հետևաբար, զարմանաի չէ, որ չնայած Արևմուտքը և մասնավորապես Եվրոպան(ով հիմնականում ֆինանսավորում է ծրագրերը, որտեղ ներառված են տարածաշրջանային բոլոր երկները)հրաժարվեց գումար տրամադրել երկաթգծի կառուցման համար, սակայն Արդբեջանը վարկ տրամադրեց Վրաստանին երկաթուղու վրացական հատվածի շինարարությունն ավարտելու համար: Ինչ վերաբերում է Վրաստանի շահագրգռվածությունը, ապա նա հույս ունի, որպես տարանցիկ պետություն` տնտեսական օգուտներ ստանալ այս նախագծի իրագործումից: Թվում է, թե Վրաստանը չի հասկանում, որ սեղմվում է թուրք-ադրբեջանական մուսումանական օղակի մեջ, և որ մի օր դա լուրջ խնդիր է դառնալու: Սակայն Հայաստանի դիրքերից կա մեկ այլ շատ կարևոր խնդիր. Հայաստան-Վրաստան պաշտոնական հանդիպումների ժամանակ մշտապես երկու երկրների բարեկամական, անգամ ռազմավարական հարաբերությունները գովերգող պետությունը մասնակցում է Հայաստանին շրջափակող այս նախագծի իրագործմանը: Սակայն մյուս կողմից այստեղ առաջին հերթին հարցը Հայաստանի արտաքին քաղաքականության սկզբունքայնության մեջ է: Վրաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումների ընթացքում ամեն անգամ շեշտելով այն “հերթապահ” դարձած արտահայտությունը, թե “չկա խնդիր, որ հնարավոր չլինի լուծել դիվանագիտական ճանապարհով”, երբեք չեն բարձրաձայնում ու նույնիսկ չեն ակնարկում, որ այդ երկաթուղին “խնդիր է” Հայաստանի համար:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment