«Լրագիր» 22-12-2011- 2008 թվականից ի վեր, Մոսկվայում ամեն տարի տեղի է ունենում բարեգործական ճաշկերույթ, որտեղ փող է հանգանակվում Հայաստան համահայկական հիմնադրամի ծրագրերի համար՝ հեռուստամարաթոնին զուգահեռ: 2011 թվականի ճաշկերույթը բավական հետաքրքրական ստացվեց: Նախ, այն բավական ուշացավ, եւ բացի այդ, դրան չմասնակցեց Սերժ Սարգսյանը, ով փաստացի հանդիսանում է ճաշկերույթի ավանդույթի նախաձեռնողն ու ամեն տարի մասնակցում էր դրան:
2001 թվականի ճաշկերույթն աչքի ընկավ նաեւ մեկ այլ առանձնահատկությամբ: Ճաշկերույթը փաստորեն փրկել է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը, որը նվիրաբերել կամ խոստացել է հանգանակված 18 միլիոն 635 հազար դոլարի 11 միլիոն դոլարը: Այսինքն, հանգանակության առյուծի բաժինը նվիրաբերել կամ խոստացել է Էդուարդո Էռնեկյանը:
Եթե այդ մեծ հատկացումը չլիներ, ապա փաստորեն ճաշկերույթը հավաքելու էր ընդամենը 7 ու կես միլիոն դոլար, ինչը թերեւս ծիծաղելի թիվ է մի ճաշկերույթի համար, որտեղ մասնակցում են ընդհուպ միլիարդատերեր, ինչպես օրինակ Տաշիր Գրուպի սեփականատեր Սամվել Կարապետյանը:
Ի դեպ, նա հատկացրել է մեկ միլիոն դոլար, այն դեպքում, երբ նախկին ճաշկերույթներում Կարապետյանը կարծես թե լինում էր այսպես ասած հանգանակությունների լոկոմոտիվը:
Ինչու է նա արգելակել “արագությունը”: Արդյոք այն պատճառով, որ նախկինում շատ է տվել եւ հիմա պարզապես հանգստանում է նոր հատկացումներից առաջ, թե պարզապես Կարապետյանի ակտիվության վրա ազդել է այն, որ Սերժ Սարգսյանն իր աշխատակազմի ղեկավարի պաշտոնից հեռացրեց Սամվել Կարապետյանի հարազատին՝ Կարեն Կարապետյանին:
Ընդ որում, հետաքրքրական է նաեւ այն, որ մոսկովյան ճաշկերույթներում նախկինում “առաջին ջութակները” այսպես ասած ռուսաստանցի հայ մեծահարուստներն էին, եւ այդ ճաշկերույթը ըստ էության կարելի էր համարել նաեւ հենց նրանց միջոցառումը: Բայց, այս անգամ փաստորեն “առաջին ջութակի” դերում է հայտնվում արգենտինահայ գործարար Էռնեկյանը:
Արդյոք դա տեւական միտում կարող է լինել, թե պարզապես եզակի դեպք կմնա ճաշկերույթների պատմության ընթացքում, եթե իհարկե դրանք շարունակվեն հետագայում:
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment