Saturday, December 3, 2011

Սաքունցը Բրյուսելում հայտարարել է, թե Հայաստանը խախտում է «սպառազինությունների մասին» պայմանագիրը

«HayNews.am», 02.12.2011: Նոյեմբերի 17-18 –ը հանրային դիվանագիտության ծրագրի շրջանակում Բրյուսելում կայացած ՆԱՏՕ–ի սեմինար հանդիպմանը, Հելսինկյան Ասոցիացիայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, ՆԱՏՕ-ի ղեկավարներին`ՀՀ ՊՆ-ի ներկայացուցիչների ներկայությամբ, հայտարարել է, թե Հայաստանը խախտում է «Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի (ԵՍԶՈՒՊ) դրույթները»: HayNews.am-ի թղթակցի հետ զրույցում Արթուր Սաքունցը չի հերքել այս տեղեկությունը.
«Այո՛, ես ՆԱՏՕ-ի ղեկավարներին ասել եմ, որ Հայաստանն, ինչպես և Ադրբեջանը խախտում է Ստամբուլում 1999թ. նոյեմբերի 19-ին ստորագրված «Սովորական սպառազինությունների մասին » նորացված պայմանագիրը: Իհարկե ասել եմ, որ Ադրբեջանի դեպքում սպառազինությունների չափն ավելի մեծ չափերի է հասնում, բայց Հայաստանն էլ է խախտում: Ես պնդել եմ, որ ժամանակն է միջազգային կառույցները կանգնեցնեն սպառազինությունների այս մրցավազքը և խախտումների վրա աչք չփակեն»:
HayNews.am-ի թղթակցի այն հարցին, թե մի՞թե սա դավաճանություն չէ՝ սեփական երկրին մեղադրել մի բանում, ինչն ըստ էության անում է և ասում հակառակորդը, Հելսինկյան Ասոցիացիայի Վանաձորի գրասենյակի ղեկավարը հակադարձել է .
«Ես իրավապաշտպան եմ և պարտավոր եմ թե՛ Հայաստանի ներսում և թե՛ դրսում խոսել խախտումներից, որի արդյունքում անմեղ մարդիկ են զոհվում: Հասկանում եմ, որ գլխավոր մեղավորը Ադրբեջանն է, բայց մեկ է՝ Հայաստանի պատժիչ գործողությունները ևս սպանություն են: Այստեղ դավաճանության բան չկա»:
Արթուր Սաքունցը տեղեկացրեց ,որ ՆԱՏՕ-ի ղեկավարներին բողոքել է, թե .«Հայաստանի պաշտպանական գերատեսչությունում կոռուպցիան մեծ չափերի է հասնում, մահվան դեպքերի նախաքննությունները ճիշտ չեն կատարվում»:
Արթուր Սաքունցի հետ հարցազրույցն առավել մանրամասն կներկայացնենք վաղը:

No comments: