Tuesday, December 20, 2011

Թուրքիան ակտիվորեն լոբբինգ է անում հայկական օրինագծի դեմ. Դավութօղլուն գաղտնի հավաքել է ընկերությունների ղեկավարներին

News.am. 19-12-2011- Թուրքիան նախազգուշացրել է Ֆրանսիային տնտեսական կորուստների մասին այն դեպքում, եթե խորհրդարանը հավանություն տա Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Այդ մասին գրում է Bloomberg Businessweek-ը:
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն անցած շաբաթ հրավիրել է տեղական ընկերությունների 20 ղեկավարների, ներառյալ Credit Agricole SA եւ Groupama SA ընկերություններին, որպեսզի լոբբինգ անի ֆրանսիական օրինագծի դեմ: Այդ մասին հայտնել են դեկտեմբերի 15-ի հանդիպմանը մասնակցած երկու անձինք, որոնք չեն ցանկացել նշել իրենց անունը:
Հանդիպումից հետո Դավութօղլուն նամակներ է հղել ֆրանսիական ընկերություններին եւ Ֆրանսիայի հետ կապեր ունեցող թուրքական ձեռնարկություններին` նախազգուշացնելով գործողությունների մասին, որոնք «զգալի տնտեսական կորուստների կհանգեցնեն», եթե օրինագիծն անցնի:
«Եթե նախատեսվող օրինագիծն անցնի, լուրջ բողոք կլինի ֆրանսիական արտադրանքի դեմ»,- ասվում է Թուրքիայի առեւտրային խմբի կողմից Սարկոզիին հղած նամակում: Նամակի կրկնօրինակը հայտնվել է Bloomberg News-ի ձեռքում:
Ըստ նամակի, Թուրքիայում կան ֆրանսիական ներդրումներով 960 ձեռնարկություններ:

No comments: