Tert.am. 20-12-2011- 2011 թվականի սեպտեմբերի 21-ին Թուրքիան և ինքնակոչ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը (ՀԿԹՀ) Նյու Յորքում գաղտնի համաձայնագիր են կնքել: Համաձայնագիրը վերաբերվում է մայրցամաքային խութի բաժանմանը և ափամերձ տարածքի նավթի ու գազի հանքավայրերի համատեղ հետախուզմանը:
Նման համաձայնագրի ստորագրման փաստը և դրա հիմնական դրույթները հայտնի են դարձել միայն հիմա` թուրքական Zaman թերթի հրապարակումից:
Համաձայնագիրը նախատեսում է փորձնական հորատում սկսել ափամերձ գոտում` ներառյալ կղզու հյուսիս արևելյան ափեի մոտ, որը գտնվում է Կիպրոսի Հանրապետության իրավասության ներքո:
Համաձայնագրի կորիզն է հանդիսացել ինքնահռչակ ՀԿԹՀ-ի կողմից թուրքական Turkish Petroleum Corporation (TPAO) ընկերությանը տրվող նավթի և գազի հետախուզման լիցենզիան: Որով թուրքական ընկերությունը Կիպրոս կզղու ամբողջ ափամերձ գոտու տարածքում աշխատանքներ իրականացնելու իրավունք է ստանում:
MIGnews-ը հիշեցնում է, որ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը աշխարհի որևե երկիր չի ճանաչում, բացի Թուրքիայից: Այդ ինքնակոչ կազմավորումը Կիպրոս կղզու շրջակա ջրերում կամ որևե այլ հատվածում հանքարդյունաբերության որևե լիցենզիա հատկացնելու իրավասություն չունի:

No comments:
Post a Comment