Tert.am. 20-12-2011- Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն այս անգամ էլ սպառնում է: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը երկու օր առաջ Քաջարան գյուղից վերադարձած բնապահպան Եղյա Ներսիսյանը հայտարարեց. «Նա մեր բնապահպաններից Մարիամ Սուխուդյանին սպառնաց՝ ասելով, թե սուս մնա, քանի քո հետ վատ բան չի պատահել»:Բնապահպանները երկու օր առաջ Քաջարան գյուղ էին գնացել, հանդիպել տեղի բնակիչների հետ և համոզվել, որ նրանք դեմ են իրենց գյուղը գերակա շահ ճանաչելու կառավարության որոշմանը: Քաջարանում էլ ակտիվիստները հանդիպել էին մարզպետին: «Սուրիկ Խաչատրյանը նույնիսկ գյուղի ճանապարհի տեղը չէր իմացել»,- նկատեց բնապահպանը:
«Էկոլուր» ՀԿ անդամ Թեհմինե Ենոքյանը ներկայացրեց իրենց հանդիպումից մանրամասներ, ըստ որի՝ հանքը շահագործելու որոշման ներկայացուցիչները տեղեկացել էին, թե քանի որ գյուղի 180 հա ճանաչվել է հանրային գերակա շահ, իրենք այլևս ոչինչ փոխել չեն կարող: «Մինչդեռ գյուղացիները հաստատակամ են, նրանք տարածքներ զիջելու նպատակ չունեն»,- ասաց բնապահպանը:
«Ներկա ռեժիմի հիմնական աշխատանքը դա թալանն է։Կեղեքիչ ռեժիմն անցել է մեր ապագայի վաճառքին»,- ասաց հանդիպմանը ներկա «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Տիգրան Խզմալյանը: Կառավարության նման շտապողական որոշումների պատճառը նա բացատրեց այսպես. «Քանի որ իրենց վախճանին հաշված օրեր է մնացել»:
Տիգրան Խզմալյանը հստակեցրեց իրենց միջամտության պատճառը` իրենք դեմ են ոչ թե ընդհարուր առմամբ հանքերի շահագործմանը, այլ նրան, որ դրանք օգտագործվեն ներկայիս իշխանությունների օրոք, քանի որ ըստ նրա`այդ գումարները միմիայն գրպանվում են:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment