Tuesday, December 20, 2011

Բուլղարիայում բացվել է հայկական սուրբ Ստեփանոս եկեղեցին

Բուլղարիայում, դեկտեմբերի 19-ին, Պազարջիկ քաղաքում տեղի է ունեցել հայկական սուրբ Ստեփանոս եկեղեցու բացումը:
Մատուցվել է պատարագ, Մայր աթոռ սուրբ Էջմիածնից բերված օծված վիմաքարի վրա` Բուլղարիայի Հայ առաքելական եկեղեցու Առաջնորդական տեղապահ Տեր Աբգար Հովակիմյանի կողմից:
Նորակառույց եկեղեցու պատարագին ներկա են եղել Բուլղարիայում Հայաստանի դեսպան Արսեն Սհոյանը, Բուլղարիայում Հայ առաքելական Եկեղեցական վարչության ատենապետներ, Պազարջիկի քաղաքապետը, հայ բարերարներ:
Եկեղեցու հիմքերը դրվել են 2005 թվականից, իսկ կառուցման աշխատանքները տեւել են շուրջ 7 տարի:

No comments: