Friday, December 23, 2011

Հայտարարություն

Եվրոպայի Հայերի Համագումարը ողջունում է Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից ձայների ճնշող մեծամասնությամբ ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը։
Շնորհակալություն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր ջանք չխնայեցին օրինագծի հաստատմանը հասնելու համար:
Ֆրանսիայի Ազգային ժողովի այս վճռական քայլը, համարում ենք արդարության հաջողությունը, որը պատիվ է բերում Ֆրանսիային` մարդու իրավունքների պաշտպան երկրին:
Οրինագծի ընդունումը, նույնպես համարում ենք լուրջ առաջընթաց հայ ժողովրդի իրավունքների վերականգնման ուղղությամբ տարվող ջանքերին:

Եվրոպայի Հայերի Համագումար
Ստոքհոլմ , 22 դեկտեմբերի 2011թ.

No comments: