Saturday, December 24, 2011

Հուսով եմ, որ Դուք էլ այդ օրը կանցկացնենք ընտանիքի շրջապատում. Օբաման շնորհավորել է Ալիևի ծննդյան օրը

Tert.am. 23-12-2011- ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ ծննդյան օրվա կապակցությամբ։ Ինչպես հաղորդում է ադրբեջանական 1news.az կայքը, շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասվում է.
«Հարգելի պրն. նախագահ, շնորհավորում են Ձեզ՝ ծննդյան 50–ամյա տարեդարձի կապակցությամբ։ Շատ ուրախ էի անցած տարվա օգոստոսին՝ ծննդյանս 50–ամյակի կապակցությամբ Ձեզանից շնորհավորական նամակ ստանալ։ Սա, իրոք, նշանավոր հոբելյան է, և հուսով եմ, որ Դուք էլ ինձ նման այդ օրը կանցկացնենք ընտանիքի, մոտ ընկերների շրջապատում։ Մեր երկու երկրների միջև համընդհանուր շահերի և փոխադարձ հարգանքի վրա հիմնված ամուր հարաբերություններ են առկա։ Մենք հետագայում էլ կշարունակենք սերտորեն համագործակցել այնպիսի հարցերում, ինչպիսիք են՝ էներգապահովման նոր ուղիների ստեղծումը, ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումների իրականացումը, տարածաշրջանային անվտանգության ապահովումը և, հատկապես, ԼՂ հակամարտության խաղաղ ճանապարհով կարգավորումը»,– ասված է նամակում։

No comments: