«Լրագիր» 21-12-2011- Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը շվարած է՝ նրա կալվածք են ներխուժում ինչ-որ կանայք եւ փորձում են իրավունքի մասին խոսել: Սկզբից նրա դեմ ըմբոստացավ Սիլվա Համբարձումյանը, որի հետ նա որոշեց տղամարդավարի վարվել՝ «տփեց»: Հետո ստիպված եղավ արդարանալ, թե կնոջ հետ է գլուխ դնում: Ճիշտ է, ներողություն հրապարակավ չխնդրեց, բայց ինչ-որ փաստաթուղթ ստորագրեց: Հետո Քաջարան՝ էլի Սուրիկ Խաչատրյանի կալվածք, ներխուժեցին այլ կանայք: Նրանց մեջ երիտասարդ եւ սափրագլուխ Մարիամ Սուխուդյանը, որը ոչ մի ուշադրություն չդարձրեց տղամարդ-շեֆի վրա: Սուրիկ Խաչատրյանը նորից սպառնաց, բայց տաս րոպե հետո սպառնալիքը հայտնվեց ինտերնետում, եւ ի պաշտպանություն Մարիամի հավաքվեց մի հսկայական խումբ:
Ըստ երեւույթին, Խաչատրյանի հարցերը որոշել են լուծել փափկասուն կանանց միջոցով: Ընդդեմ կանանց դեմ բռնության կոալիցիան պահանջել է մարզպետին պաշտոնանկ անել: Երեկ ՀՀԿ-ից ասել են, որ Սուրիկին չեն հանձնի, սակայն այսօր կանանց պահանջին պետք է պատասխան տան: Կամ պետք է պաշտոնանկ անեն Սուրիկին, կամ խոստովանեն, որ կողմ են գենդերային բռնությանը:
Այսօրվա վիճակով կանանց ընտրազանգվածի կորուստը ՀՀԿ-ի համար կարող է ճակատագրական լինել: Եւ ՀՀԿ-ն ստիպված է ընտրել՝ կամ կորցնել այդ զանգվածը, կամ Սուրիկին մատնել կանանց ձեռքը՝ անփառունակ քաղաքական մահվան:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment