Thursday, December 22, 2011

Էրդողանի` Ֆրանսիայի դեմ երեք փուլանոց ծրագիրը

HayNews.am. 22-12-2011- Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը նույնպես ոչ մի կերպ հետ չի մնում Ֆրանսիայի դեմ արշավից:
Երեկ, դեկտեմբերի 21-ին Էրդողանը հայտարարել է, որ իրենք պատրաստվում են երեք փուլից բաղկացած քայլեր ձեռնարկել, եթե Ֆրանսիայի խորհրդարանում ընդունվի Հայոց ցեղասպանության փաստի ժխտումը քրեականացնող օրինագիծը:
Էրդողանը նշել է, որ առաջին փուլում արվելիք քայլերը կմանրամասնի այսօր, իսկ երկրորդ և երրորդ փուլերի քայլերը` ավելի ուշ:
Թուրքիայի վարչապետը չի զլացել ևս մեկ անգամ սպառնալ հարաբերությունների վատթարացմամբ:

No comments: