Thursday, December 22, 2011

Սարկոզին մեծ քաղաքական սխալ է թույլ տալիս. Էրդողան

Tert.am. 22-12-2011- «Չպատասխանելով Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի հեռախոսազանգերին, Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին մոծ քաղաքական սխալ է գործում», - հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Նա նաև շեշտել էր, որ Անկարան Ֆրանսիայի նկատմամբ պատժամիջոցներ է նախապատրաստում, այդ երկրի Սենատում հայոց ցեղասպանությունը քրեականացնող օրինագծի ընդունման դեպքում:
«Թուրքիան պատրաստում է օրինագծի հաստատման դեպքում իրականացվելիք գործողությունների փուլային նախագիծ, - Էրդողանի խոսքերը փոխանցում է «Անադոլու» գործակալությունը:

No comments: