Sunday, December 11, 2011

Իրանցի բարձրաստիճան հոգևորական. Ադրբեջանը բացահայտ խախտում է մարդու իրավունքների հռչակագրի դրույթները

Panorama.am. 10-12-2011- «Ադրբեջանը բացահայտ խախտում է մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի դրույթները»:
Այդ մասին Իրանի պաշտոնական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ` այսօր Թավրիզի բնակչության հետ ունեցած հանդիպման ժամանակ հայտարարել է Իրանի Բանիմացների խորհրդի (Մաջլես-է խոբրեգան) անդամ, այաթոլլահ Հաշեմ Հաշեմզադե Հարիսին:
Իրանցի բարձրաստիճան հոգևորականը նշել է, որ Ադրբեջանի իշխանությունների իրականացրած հակաիսլամական քաղաքականության արդյունքում մեկ հեջաբն է արգելվում, մեկ արգելվում է կրոնական քարոզչություն իրականացնել, մեկ իսլամական գործիչները բանտարկվում և, խոշտանգումների ենթարկվելով, սպանվում:
Հաշեմզադեն, խոսելով Ադրբեջանի իշխանությունների վարած հակաիսլամական քաղաքականության մասին, հավելել է. «Այն ինչը գրված է մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում, Ադրբեջանի իշխանությունները բացահայտ խախտում են, իմ կարծիքով դա հենց Ադրբեջանի իշխանությունների մահվան ձայնն է, քանի որ ինչպես պատմությունն է վկայում Ռեզա խանը պայքարեց իսլամական արժեքների դեմ, և ահա այսօր նրա իշխանությունը գտնվում է պատմության աղբանոցում»:

No comments: