Sunday, December 11, 2011

Գյուլը հրաժարվել է սեղան նստել Իսրայելի պաշտպանության նախարարի հետ

Haynews.am . 10-12-2011- Թուրք-իսրայելական հարաբերությունները շարունակում են խորը ճգնաժամ ապրել:
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը Վիենայում կայացած միջազգային կոնֆերենցիայում հրաժարվել է գնալ պաշտոնական ճաշին, որին մասնակցում էր նաև Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը: Այս մասին հայտնում է lenta.ru-ն:
Գյուլի խորհրդականը հայտնել է, որ Թուրքիայի նախագահը որոշել է չմասնակցել World Policy Conference-ի շրջանակներում տրվող ճաշին այն բանից հետո, երբ տեղեկացել է, որ այդ միջոցառմանը ներկա է լինելու նաև Բարաքը: Բացի այդ, Գյուլը հրաժարվել է նկարահանվել պաշտոնյաների հետ, քանի որ նրանց հետ է եղել նույն Բարաքը: Դրա փոխարեն Աբդուլլահ Գյուլը այցելել է Վիենայում գտնվող թուրքական թաղամասերից մեկը:

No comments: