News.am. 21-12-2011- Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիեւան բարդ իրավիճակում է հայտնվել` կապված թուրք-ֆրանսիական լարված հարաբերությունների հետ: Այդ մասին հաղորդում է ադրբեջանական «Ազադլըգ» թերթը` նշելով, որ պաշտոնական Բաքուն մշտապես մեծ ուշադրություն է դարձրել Ֆրանսիայի հետ բարիդրացիական հարաբերություններ ունենալուն:«Չնայած Սարկոզիի իշխանության գալուց հետո Բաքու-Փարիզ հարաբերություններում որոշակի սառնություն էր նկատվում, սակայն Ալիեւներին հաջողվեց շտկել իրավիճակը: Ադրբեջան կատարած այցի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Սարկոզին Մեհրիբան Ալիեւային պարգեւատրեց Ֆրանսիայի բարձրագույն շքանշանով: Միաժամանակ Մեհրիբան Ալիեւան, Ադրբեջան-ԱՄՆ միջխորհդարանական խմբավորումից դուրս գալով, գլխավորեց Ադրբեջան-Ֆրանսիա միջխորհրդարանական խմբավորումը»,-գրում է թերթը:
Ներկայումս, Փաշաեւների առաջնորդ համարվող Մ. Ալիեւան բարդ իրավիճակում է: Դրությունն այնքան լարված է, որ առաջին տիկնոջ շրջապատի ներկայացուցիչներ համարվող Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորներ Գանիրա Փաշաեւան եւ Մալահաթ Իբրահիմգըզըն կոշտ են արձագանքել Ֆրանսիայի խորհրդարանում Հայոց Ցեղասպանության ժխտման օրինագծի քննարկման առթիվ:
«Այսպիսով, եթե թուրք-ֆրանսիական հարաբերությունները շարունակվեն վատթարանալ, ապա Ադրբեջանն իսկապես ծանր վիճակում կհայտնվի»,-եզրափակում է «Ազադլըգ»-ը:
Նշենք, որ դեկտեմբերի 22-ին Ֆրանսիայի խորհրդարանը քննարկելու է Հայոց Ցեղասպանության ժխտման օրինագծի ընդունումը, որը հանդիպում է Թուրքիայի խիստ դիմադրությանը:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment