Wednesday, December 21, 2011

Հայոց ցեղասպանության մասին օրինագծի դեմ լոբբինգի համար Փարիզ մեկնած թուրքերը հանդիպել են Ֆրանսիայի արտգործնախարարին

Tert.am. 21-12-2011- Ֆրանսիայի ազգային ժողովում քննարկվելիք Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի դեմ լոբբինգի համար Փարիզ մեկնած թուրքական պատվիրակության անդամները հանդիպել են Ֆրանսիայի արտգործնախարար Ալեն Ժյուպենին և Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Բեռնար Ակուայեին։
Ինչպես տեղեկանում ենք թուրքական լրատվամիջոցներից, հանդիպումները փակ դռների հետևում են անցկացվել։
Պատվիրակության անդամները ընգծել են Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի առնչությամբ Թուրքիայի մտավախություններն ու կոնկրետ դիրքորոշումը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ֆրանսիայի Ազգային ժողովը դեկտեմբերի 22–ին քննարկելու է ռասիզմի դեմ պայքարի և Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին նոր օրինագիծը։ Վերոնշյալ օրինագիծն օրեր առաջ ընդունվել էր Ֆրանսիայի Ազգային ժողովի Իրավական հարցերով հանձնաժողովի կողմից։
«Հուսով եմ, որ մենք կգնանք մինչև վերջ, և Ֆրանսիան կլինի մարդու իրավունքների երկիր»,–ասել էր օրինագծի հեղինակ Վալերի Բոյերը։
Նոր օրինագծի համաձայն՝ Ֆրանսիայում Հայոց ցեղասպանությունը ժխտողներին մինչև 1 տարվա ազատազրկում է սպառնալու և 45.000 եվրո տուգանք։
2006թ. հոկտեմբերի 16-ին Ֆրանսիայի Ազգային ժողովը հավանություն էր տվել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող մեկ այլ օրինագծի: Սակայն այդ օրենքը կյանքի կոչելու համար անհրաժեշտ էր դրա հաստատումը Սենատի կողմից: Ֆրանսիայի Սենատը, սակայն, 2011թ. մայիսին կայացած նիստում ձայների 196 դեմ և 74 կողմ հարաբերակցությամբ մերժեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող այդ օրինագիծ

No comments: