HayNews.am. 22-12-2011- Թուրքիայում չի դադարում հակաֆրանսիական հիսթերիան` կապված Ֆրանսիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի հնարավոր ընդունման հետ:Հերթը հասել է նաև Անկարայի քաղաքապետին, ով որոշել է հետաքրքիր ձևով «պատասպանել» Ֆրանսիային:
Թուրքական «Դողան» գործակալության փոխանցմամբ, քաղաքապետ Մելիհ Գյոքչեքը հայտարարել է, որ իրենք պատրաստվում են Ֆրանսիայի դեսպանատան մոտակայքում տեղադրել մի հուշարձան, որը նվիրված է «Ալժիրի ցեղասպանությանը»:
«Արձանը կտեղադրենք այնպիսի վայրում, որ Ֆրանսիայի դեսպանատուն մտնող-դուրս եկողն անպայման նկատի այն»,-հավելել է Գյոքչեքը:
Նշենք, որ Թուրքիան, փորձելով հակահարված հասցնել Ֆրանսիային, սկսել է նրան մեղադրել Ալժիրում «ցեղասպանություն» իրականացնելու մեջ:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment