Tert.am. 22-12-2011- Երեկ կայացել է ԱՄՆ պաշտպանության քարտուղարի տեղակալ Մայքլ Վիկկերսի այցը Բաքու, որտեղ նա հանդիպումներ է ունեցել պաշտպանության նախարարությունում և պետական այլ պաշտոնյաների հետ, գրում է Независимая Газета-ն:«Սակայն մի շարք լրատվամիջոցներ տեղկություն էին տարածել, որ ամերիկյան կողմը ռուսների հետ զուգահեռ բանակցություններ է վարում Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի շուրջ: Որոշ փարձագետներ նույնիսկ կարծիք էին հայտնել, որ Վաշինգտոնին Գաբալայի կայանը հնարավոր է անհրաժեշտ լինի Իրանին հավանական հարվածների համատքեստում: Նշվում էր նաև, որ Արևմուտքը շահագրգռված չէ կայանը` ռուսների կողմից վարձակալված լինելու փաստով և այդ նպատակով ճնշում է գործադրվում Բաքվի նկատմամբ: Սակայն այս ենթադրությունները պաշտոնական հաստատում չգտան և բարձրաստիճան ամերիկացի պաշտոնյայի այցի իրական նպատակներն այդպես էլ մնացին գաղտնի»,- ասված է հոդվածում:
Ադրբեջանական փորձագետները գտնում են, որ նման ենթադրությունները ցանկալին իրականի տեղ ներկայացնելու փորձ է միայն, քանի որ ներկայում Ադրբեջանն արդեն բանակցում է ռուսական կողմի հետ և սկզբունքային պայմանավորվածություններն արդեն ձեռք են բերված և բաց է միայն վարձակալության ֆինանսական կողմը:
Նշենք, որ Բաքուն մի քանի միլիոն դոլար է պահանջում կայանի համար, ինչը նրանց կարծիքով, համապատասխանում է միջազգային ընդունված չափանիշներին, ինչին սակայն համաձայն չէ Մոսկվան:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment