Saturday, December 3, 2011

Երբ ժողովուրդն ունենա հավատ և համոզմունք, կունենա իր ուզած կառավարությունը. Ռազմիկ Դավոյան

«HayNews.am», 03.12.2011: «Ազատ արդար ընտրություններ չի նշանակում, որ կունենանք ճիշտ ընտրություններ»,-ասել է գրող, հրապարակախոս Ռազմիկ Դավոյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ նկատելով.
«Մտավորականությունը, եթե իհարկե ունենք նման դաս, եթե հետաքրքրվում է ժողովրդի ճակատագրով, ընտրություններին, այնուամենայնիվ, իր խոսքը պետք է ասի, և ասելու է, որ լինեն ազատ, արդար ընտրություններ»:
Նրա մեկնաբանմամբ՝ ճիշտ ընտրություններ նշանակում է, որ կառավարությունում և խորհրդարանում լինեն այնպիսի անձինք, ովքեր կմտահոգվեն ժողովրդի ճակատագրով:
Բանախոսը նշել է. «Ես շատ մտավորականներ գիտեմ, ովքեր եղել են, կան և կլինեն կուսակցությունների մեջ, սակայն նրանք այդ քաղաքական ուժերի համար միայն քարոզչական դեր ունեն»:
«Ես իմ խղճի համար անում եմ այն ամենն, ինչ համարում եմ արդարացի»,-ընդգծել է Դավոյանն ու շարունակել. «Փողոցում ինձ շատ հաճախ մարդիկ կանգնեցնում են ու հարցնում, թե որ թեկնածուի օգտին քվեարկեն իրենք: Քվեարկելու համար ժողովուրդը պետք է ունենա հավատ և համոզմունք: Եթե դա լինի, ժողովուրդը կունենա իր ուզած կառավարությունը»:

No comments: