Saturday, December 3, 2011

Մեծ Բրիտանիայի դեսպանանտան վրա հարձակման թիրախը Ահմադինեջադն էր

«Լրագիր» 2-12-2011- Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան վրա հարձակումը կազմակերպվել է տեղական պահպանողական կրոնական ուժեի կողմից, ասել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արեւելագիտության ինստիտուտի գիտաշխատող Վլադիմիր Սաժինը Ռիա Նովոստիի կազմակերպած կլոր սեղանի ժամանակ: Հարձակման նպատակը, ըստ նրա, նախագահ Մահմուդ Ահմադինեջադի կառավարությանը 2012թ խորհրդարանական ընտրություններից առաջ հարվածի տակ դնելն է:
Սաժինը նշել է, որ քիչ հավանակն է, որ ուսանողները հարձակվեին դեսպանատան վրա տարերայնորեն կամ իրենք կազմակերպեին, որովհետեւ այն շատ լավ կազմակերպված էր: Նախօրորք պատրաստվել էին քարեր, պայթուցիկ նյութերով շշեր, դրոշներ: Իրադարձությունների վայրում շատ շուտ հայտնվեց իրանական հեռուստաընկերությունը, իսկ ոստիկանությունը, ընդհակառակը, ոչ այնքան շտապ է եկել դեպքի վայր, չնայած, որ այն միշտ արագ է արձագանքում:
Սաժինի խոսքով, Իրանի ԱԳՆ արձագանքը տեղի ունեցածի նկատմամբ այնքան «շփոթված էր», որը նույնպես վկայում է այն մասին, որ կառավարությունը հազիվ թե կապ ուներ այդ ամենի հետ:

No comments: